Մատչելիության հղումներ

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՔԿ փոխնախագահ


Արգիշտի Քյարամյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Քյարամյանը հոկտեմբերի 8-ին ազատվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 29-ամյա Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար նշանակվեց ազատումից ընդամենը 4 ամիս առաջ, Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավարը այս տարվա մայիսի 4-ին մեկ օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ստացավ գնդապետի կոչում, 35 օր ԱԱԾ փոխտնօրենն էր, ապա տնօրենը: Քյարամյանի այս արագընթաց վերելքը վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն այդ ժամանակ հիմնավորեց քաղաքական որոշմամբ, որ կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG