Մատչելիության հղումներ

Արգիշտի Քյարամյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից


Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում, սեպտեմբեր, 2020թ.
Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում, սեպտեմբեր, 2020թ.

Արգիշտի Քյարամյանն ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր է ստորագրել համապատասխան որոշումը, այն հրապարակված է կառավարության e-gov.am պաշտոնական կայքէջում:

Քյարամյանը Քննչական կոմիտեի նախագահ էր նշանակվել անցած տարվա դեկտեմբերի 24-ին: Հոկտեմբերի 8-ին նա ազատվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 29-ամյա Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար էր նշանակվել ազատումից ընդամենը 4 ամիս առաջ, Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավարը 2020-ի մայիսի 4-ին մեկ օրով նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ստացավ գնդապետի կոչում, 35 օր ԱԱԾ փոխտնօրենն էր, ապա՝ տնօրենը:

XS
SM
MD
LG