Մատչելիության հղումներ

ՔՊ-ը ներգրավվել է որպես երրորդ անձ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով դատավարությունում


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամները հունիսի 21-ին Երևանում հրավիրված հանրահավաքի ժամանակ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամները հունիսի 21-ին Երևանում հրավիրված հանրահավաքի ժամանակ

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ ներգրավվել է որպես երրորդ անձ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ միավորված գործով դատավարությանը: Այս մասին հայտնում է արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:

«Առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ», - նաև գրում է Բադասյանը Ֆեյսբուքում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ին ամփոփած վերջնական արդյունքներով, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր»-ը արտահերթ ընտրություններում ստացել է քվեների 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը, այդ երեք ուժերն էլ խորհրդարանում խմբակցություններ կունենան:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները վիճարկել են ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում: Բարձրագույն ատյանը որոշել է միավորել 4 դիմումները և դրանք քննել հուլիսի 9-ի նիստում:

Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, Ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

XS
SM
MD
LG