Մատչելիության հղումներ

ՍԴ-ն հուլիսի 9-ին կքննի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները


Սահմանադրական դատարանը (ՍԴ) որոշել է հուլիսի 9-ին քննել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 4 դիմումները։

ՍԴ-ն որոշել է միավորել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները և քննել դատարանի նույն նիստում, քանի որ վերաբերում են նույն հարցին:

Դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը:

Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքները բարձր դատարանում վիճարկում են ինչպես խորհրդարան անցած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքները, այնպես էլ անցողիկ շեմը չհաղթահարած «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները։

XS
SM
MD
LG