Մատչելիության հղումներ

Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Այս մասին հայտնում է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Երեկ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։

Դատարանի որոշումից հետո փաստաբանը հայտարարեց, որ այն համարում են ոչ իրավաչափ և բողոքարկելու են։

Չարչյանը մեղադրվում է հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքը տարածեց «Իզմիրլյան»-ի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը երեկ դատարանի բակում պնդեց՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։

Երեկ մինչև կալանավորման մասին դատարանի որոշման հրապարակումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավարը տեղափոխվել էր հիվանդանոց:

XS
SM
MD
LG