Մատչելիության հղումներ

«Հալածանք և անհիմն հետապնդում». Մայր Աթոռը` Արմեն Չարչյանի կալանավորման մասին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքները տարակուսելի է համարում, իսկ կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ: Մայր Աթոռը, որին պատկանում է հիվանդանոցը, իր հայտարարության մեջ նշում է, որ վերոնշյալի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ։

«Ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում, ինչը միանշանակորեն դատապարտելի է։

Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ նկատի ունենալով նրա առողջական ոչ բարվոք վիճակը և նրա խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի հանգամանքը։ Վստահ ենք, որ քրեական գործով նախաքննությունը կարելի է անցկացնել առանց բժիշկ Արմեն Չարչյանին հասարակությունից մեկուսացնելու», - ասված է հայտարարության մեջ:

Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։

Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահներոը որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը պնդում է՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։

Դատարանը երեկ բավարարել է նրան կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, ինչից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Չարչյանն առողջական խնդիրներով հոսպիտալացվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG