Մատչելիության հղումներ

Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա դատախազության առջև


«Իզմիրլյան» բժկական կենտրոնի ղեկավար, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստանի» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա ընթացավ գլխավոր դատախազության շենքի առջև: Ելույթ ունեցողները հայտարարեցին, որ պրոֆեսոր Չարչյանը քաղբանտարկյալ է, և սա ներկայիս իշխանությունների քաղաքական հետապնդումն է իրենց դաշինքի դեմ: Նրանք պահանջում են, որ ԲԿ տնօրենն անհապաղ ազատ արձակվի:

Դատարանը երեկ բավարարել է նրան կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, ինչից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Չարչյանն առողջական խնդիրներով հոսպիտալացվել է:

Դատախազությունից այսօր որևէ մեկը դուրս չեկավ:

Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։

Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահներոը որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը պնդում է՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։

XS
SM
MD
LG