Մատչելիության հղումներ

Եթե «Պատիվ ունեմ»-ը որոշի վերցնել մանդատները, Վանեցյանն իր թիմին մենակ չի թողնի՝ «գնալու եմ խորհրդարան»


Ընտրությունների արդյունքները սպասելի չէին «Պատիվ ունեմ» դաշինքի համար, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ»-ը նախնական արդյունքներով հավաքել է 5.23 տոկոս ձայն՝ անցողիկ 7-ի փոխարեն։ Սակայն Սերժ Սարգսյանի Հանրապետական ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների ձևավորած դաշինքին օրենսդրությամբ սահմանված բոնուսները հնարավորություն են տալիս մտնել խորհրդարան, միայն այն պատճառով, որ Ազգային ժողովը կազմված լինի առնվազն երեք ուժերից, ինչպես Սահմանադրությամբ է ամրագրված։

Խորհրդարան գնալ չգնալու մասին հարցին դաշինքի վարչապետի թեկնածուն պատասխանեց՝ վերջնական որոշում դեռ չունեն։ «Եթե որոշում կայացվի, որ դաշինքը ի վերջո գնում է խորհրդարան, վերցնում է մանդատները, միանշանակ ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։ Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի գոծունեության համար, այսինքն՝ եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել», - ասաց Վանեցյանը։

XS
SM
MD
LG