Մատչելիության հղումներ

Բոլոր տեղամասերի նախնական արդյունքներով՝ հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 53,92 տոկոս


Հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության՝ բոլոր 2008 ընտրական տեղամասերում ամփոփված նախնական արդյունքներով, առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների մոտ 53,92 տոկոսով:

Երկրորդը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ 21,04 տոկոսով, երրորդը՝ Հանրապետական ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,23 տոկոս. դաշինքը թեև չի հաղթահարել անցողիկ շեմը՝ 7 տոկոս, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ մտնում է խորհրդարան:

3 տոկոսից ավելի ձայն են ստացել, բայց խորհրդարան չեն մտնի Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 3,96 տոկոսով, և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3,04 տոկոսով:

Մյուս քաղաքական ուժերի ստացած քվեները 2 տոկոսից քիչ են:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր առավոտյան կայացած նիստում ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները: Արձանագրությունը ստորագրեցին հանձնաժողովի բոլոր անդամները:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը հանձնաժողովը կիրականացնի արդյունքների վերջնական ամփոփումը:

XS
SM
MD
LG