80 ընտրատեղամասերում ամփոփված՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական տվյալներով, առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների 58,04 տոկոսով:
Երկրորդը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, «Հայաստան» դաշինքն է՝ 22,01 տոկոսով, երրորդը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,66 տոկոսով, չորրորդը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5,11 տոկոսով:
Մյուս քաղաքական ուժերի ստացած քվեներն առայժմ 5 տոկոսից քիչ են: