607 ընտրատեղամասերում ամփոփված՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական տվյալներով, առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների 58,52 տոկոսով:
Երկրորդը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, «Հայաստան» դաշինքն է՝ 18,56 տոկոսով, երրորդը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,47 տոկոսով. դաշինքին խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ է նվազագույնը քվեների 7 տոկոսը:
Նվազել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցանիշը՝ 4,94 տոկոս. կուսակցությանն Ազգային ժողով անցնելու համար անհրաժեշտ է նվազագույնը 5 տոկոս:
Աճել է «Հանրապետություն» կուսակցության ցուցանիշը՝ հասնելով 2,58 տոկոսի:
Մյուս քաղաքական ուժերի ստացած քվեներն առայժմ 2 տոկոսից քիչ են:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվող նախնական տվյալներին առցանց կարող եք հետևել այստեղ.