168 ընտրատեղամասերում ամփոփված՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական տվյալներով, առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների 61,07 տոկոսով:
Երկրորդը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, «Հայաստան» դաշինքն է՝ 17,66 տոկոսով, երրորդը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5,32 տոկոսով, չորրորդը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,26 տոկոսով։
Մյուս քաղաքական ուժերի ստացած քվեներն առայժմ 5 տոկոսից քիչ են:
Երևանի երեք ընտրատեղամասերի նախնական տվյալներով՝ 88 ձայնով առաջատարը «Հայաստան» դաշինքն է, «Քաղաքացիական պայմանագիր»-ը երկրորդն է՝ 25 ձայնով, «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել է 3, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 2 քվե:
Սյունիքի մարզի 22 ընտրատեղամասերում ամփոփված տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն ստացել է 961, «Հայաստան» դաշինքը՝ 776 քվե:
Տավուշի մարզի մի ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ երկու քաղաքական ուժերը ստացել են քվեների համապատասխանաբար 46,86 և 36, 71 տոկոսը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակվող նախնական տվյալներին առցանց կարող եք հետևել այստեղ.