Մատչելիության հղումներ

Ծառուկյանը քվեարկեց «անվտանգ հայրենիք, հզոր, զարգացող Բարգավաճ Հայաստանի համար»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը ևս մասնակցեց քվեարկությանը և քվեարկեց անվտանգ հայրենիք, հզոր, զարգացող Բարգավաճ Հայաստանի համար։

«Ազատության» հարցին՝ եթե իր քվեները վճռական լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութան վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունը վերցնելու հարցում, Փաշինյանի հետ կոալիցիա կկազմի՞, Ծառուկյանը պատասխանեց․ - «Այդ հարցին ես պատասխանել եմ, չեմ ուզում կրկնվեմ, այսօր այդ օրը չի»։

Ճշտող հարցին՝ բացառո՞ւմ է, թե՞ ամեն դեպքում կոալիցիա կկազմի, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց․ - «Ես Ձեզ ինչ-որ պետք է ասեցի, ուրեմն բացառում եմ, դա մի քանի անգամ կրկնել եմ»։

XS
SM
MD
LG