Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մասնակցեց քվեարկությանը։
Նշենք, որ տեղական լրատամիջոցներին քվեարկության ժամի մասին Փաշինյանը գրասենյակը նախօրոք չէր տեղեկացրել, միջազգային լրատվամիջոցի ներկայացուցչի հարցին էլ արձագանքեց, որ մեկնաբանություն չի տալիս։
Ընտրատեղամասի բակում հավաքվել էին նրա կողմնակիցներն ու «Նիկո՛լ, վարչապետ» էին վանկարկում, նրանց հետ լուսանկարվեց ու հեռացավ։
Փաշինյանն ընտրության էր եկել ընտանիքի հետ։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց․ - «Քվեարկում եմ հանուն մեր պետության ու ժողովրդի ապագայի, հանուն Հայաստանի զարգացման»: