Մատչելիության հղումներ

Վանեցյանը քվեարկեց «ապահով Հայաստանի» համար


«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը քվեարկեց հանուն «ապահով Հայաստանի»։

«Քվեարկեցի հանուն արժանապատիվ, հանուն բարեկեցիկ և հանուն ապահով Հայաստանի, հանուն մեր մեծ հայրենիքի, հանուն Արցախի և Հայաստանի ապագայի, որովհետև ես ասել եմ, որ այսօր ուղղակի ընտրություններ չեն, այսօր ընտրություն է հանուն Հայաստանի լինելու և չլինելու», - քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վանեցյանը։

Նշենք, որ քվեարկությանն արդեն մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Ընտրություններին մասնակցում է 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG