Մատչելիության հղումներ

ՊՆ-ն պնդում է` հայ զինծառայողները չեն հատել սահմանը, հրապարակվել է տեղանքի քարտեզը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է` Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։

«Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը», - ասված է ՊՆ-ի հայտարարության մեջ, որին կից պաշտպանական գերատեսչությունը հրապարակել է տեղանքի մանրամասն քարտեզը։

Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ըստ էության դա ոչ թե գերեվարում է այլ՝ առևանգում Հայաստանի ինքիշխան տարածքից։

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։

XS
SM
MD
LG