Մատչելիության հղումներ

Խծաբերդում գերեվարվածների հարազատները շարունակում են փակ պահել Շիրակի մարզպետարանի մուտքը


Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները երեկ ժամը 14֊ից փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը։ Ամբողջ գիշեր նրանք մնացել են շենքում, առավոտյան էլ մարզպետարանի աշխատակիցներին թույլ չեն տալիս ներս մտնել։

Գերեվարվածների հարազատները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում Գյումրիում։ Ժամը 10-ի սահմաններում նրանք հայտարարեցին, որ մեկ ժամ են տալիս՝ պատասխանելու, թե երբ է պետության ղեկավարը գալու Գյումրի, հակառակ դեպքում այլ կառույցներ էլ կփակեն։

Հիշեցնենք, որ գերեվարվածների հարազատները վարչապետի հետ հանդիպելու պահանջով անցած ուրբաթ օրը շուրջ 13 ժամ փակել էին Շիրակի մարզի բոլոր ելքերն ու մուտքերը: Այսօր ևս նրանք պահանջում էին, որ Փաշինյանը կամ պաշտպանության նախարարը ժամանեն մարզ, իրենց ասեն, թե երբ են իրենց երեխաները վերադարձվելու Ադրբեջանից:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերից գերեվարվեցին 64 պահեստազորայիններ, նրանցից դեռևս հայրենիք են վերադարձվել միայն 8-ը։ Գերեվարվածներից 62-ը Շիրակի մարզից են։

XS
SM
MD
LG