Մատչելիության հղումներ

Թաթոյանը այսօր Գյումրիում հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների ընտանիքների հետ


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր Գյումրիում հանդիպումներ է ունեցել Շիրակից այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք, ինչպես Պաշտպանի գրասենյակն է նշում, Ադրբեջանում գերության մեջ են պահվում մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ:

Քննարկվել են թե´ գերեվարված զինծառայողների, թե´ նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցեր, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվող քայլերը:

Խծաբերդում գերեվարված 62 պահեստազորայիններից մինչ օրս հայրենադարձվել է 8-ը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն վերադարձրել է բոլոր գերիներին, Ադրբեջանում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»։

XS
SM
MD
LG