Մատչելիության հղումներ

Շիրակի մարզպետարանի շենքի մուտքը արդեն 10 ժամ փակ է


Շիրակի մարզպետարանի շենքի մուտքը արդեն 10 ժամ է` փակ է: Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները ներսում են, իսկ շենքը շրջապատված է ոստիկաններով։

Հարազատներին փորձում են համոզել, որ դուռը բացեն, սակայն նրանք ասում են` մինչև հստակ պատասխան չտան, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ կգա Գյումրի իրենց հետ հանդիպման, դուռը չեն բացի։

Հիշեցնենք, որ գերեվարվածների հարազատները վարչապետի հետ հանդիպելու պահանջով անցած ուրբաթ օրը շուրջ 13 ժամ փակել էին Շիրակի մարզի բոլոր ելքերն ու մուտքերը: Այսօր ևս նրանք պահանջում էին, որ Փաշինյանը կամ պաշտպանության նախարարը ժամանեն մարզ, իրենց ասեն, թե երբ են իրենց երեխաները վերադարձվելու Ադրբեջանից:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերից գերեվարվեցին 64 պահեստազորայիններ, նրանցից դեռևս հայրենիք են վերադարձվել միայն 8-ը։ Գերեվարվածներից 62-ը Շիրակի մարզից են։

XS
SM
MD
LG