Կրեմլի լրատվական կենտրոնի փոխանցմամբ, գալիք չորեքշաբթի օրը՝ ապրիլի 7-ին, Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Կողմերը մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունների կատարման ընթացքն, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ուղղված քայլերը:
Բացի այդ, ինչպես Կրեմլի լրատվական ծառայությունն է հաղորդում, Ռուսաստանի նախագահը և Հայաստանի վարչապետը կքննարկեն ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշինքի զարգացման հրատապ հարցերն, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման հեռանկարները: