Ապրիլի 7-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպումով պայմանավորված՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նա նաև նշել է, որ բացի անձնական ընդունելություններից և հանրային միջոցառումներից, վարչապետը աշխատում է պլանային օրակարգով։
Նշենք, որ վարչապետն այսօր չի այցելել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Նրա անունից, ծաղիկներ են դրվել ապրիլյան պատերազմի հերոսների շիրիմներին, ինչպես նաև ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: