Մատչելիության հղումներ

Ապրիլի 3-ից առնվազն մեկ ամիս Ֆրանսիայի ամբողջ տարածքում լոքդաունի ռեժիմ կգործի


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ուղերձով է հանդես գալիս, Փարիզ, 31-ը մարտի, 2021թ․
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ուղերձով է հանդես գալիս, Փարիզ, 31-ը մարտի, 2021թ․

Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը COVID-19 համաճարակի հետ կապված 7-րդ անգամ ուղերձով հանդես եկավ: Նա հայտարարեց, որ շաբաթ երեկոյան՝ ապրիլի 3-ից, լոքդաունի ռեժիմը, որը մինչ այժմ գործում էր 19 շրջաններում, կսկսի գործել ամբողջ երկրով մեկ՝ մինչև մայիսի 2-ը:

Ըստ այդմ՝ ժամը 19-ից երկրում պարետային ժամ կգործի: Շարունակելու են գործել միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող կամ իշխանությունների կողմից թույլատրված ցուցակում ընդգրկված խանութները, օրինակ՝ գրախանութները:

Հեռավար աշխատանքի ռեժիմը կշարունակի գործել՝ այն անձինք, որոնց աշխատանքը չի պահանջում մշտական ներկայություն աշխատավայրում, կկարողանան այցելել այն ոչ ավելի, քան շաբաթը մեկ անգամ: Ուսանողները ևս հնարավորություն կունենան ուսումնական հաստատություն այցելել շաբաթը մեկ անգամ:

Մարդկանց տեղաշարժը թույլատրվում է բնակության վայրից ոչ ավելի, քան 10 կմ շառավղով: Մյուս դեպքերում հիմնավոր պատճառ է անհրաժեշտ և հարկավոր է հատուկ ձևաթուղթ լրացնել:

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում տեղերի թիվն արդեն հասցվել է 7 հազարի, իսկ առաջիկայում նախատեսվում է դրանց թիվը հասցնել 10 հազարի:

XS
SM
MD
LG