Մատչելիության հղումներ

Եվրոպայում կրկին խստացնում են հակահամաճարակային միջոցառումները


Կորոնավիրուսի դեպքերի աճին զուգահեռ եվրոպական մի շարք պետություններ կրկին խստացնում են հակահամաճարակային միջոցառումները։ Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հայտարարել է, որ երկիրը ևս մեկ լոքդաունի կարիք ունի, որը պետք է տևի 10-ից 14 օր։

«Հակառակ դեպքում մեզ չի հաջողվի վերահսկել վիրուսի տարածումը». - հայտարարել է գերմանացի նախարարը։ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ իրադրությունը օրհասական է՝ հակահամաճարակային միջոցառումները խստացնելով երկրի ևս 3 շրջաններում։

Այսպիսով, այսօրվա դրությամբ լոքդաուն է հայտարարված Ֆրանսիայի 101 դեպարտամենտներից 19-ում։ Լեհաստանի կառավարությունը ևս հայտարարել է հակահամաճարակային նոր միջոցառումների կիրառման մասին։ Վաղվանից փակվելու են երկրի տարածքում գործող բոլոր մանկապարտեզները, խաղահրապարակները, կահույքի խանութները և գեղեցկության սրահները։

XS
SM
MD
LG