Մատչելիության հղումներ

Ըստ Մակրոնի՝ Եվրոպան կկարողանա արտադրել բավարար պատվաստանյութ՝ իր կոլեկտիվ իմունիտետն ապահովելու համար


Եվրոպան նախատեսում է մինչ ամառ կորոնավիրուսի դեմ ամենաշատ պատվաստանյութ արտադրողը դառնալ: Այս մասին երեկ երեկոյան հայտարարեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը՝ ԵՄ առցանց գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում:

«Եվրոպան կկարողանա արտադրել բավարար չափաբաժիններ` իր կոլեկտիվ իմունիտետն ապահովելու համար», - ասաց նա:

Ըստ Մակրոնի՝ պատվաստումների ոլորտում «համաշխարհային պատերազմի նոր տեսակ» է ծավալվել: «Մենք ականատես ենք լինում Ռուսաստանի, Չինաստանի ապակայունացման փորձերին, պատվաստանյութի միջոցով ազդելու ձգտմանը, այս ֆոնին մենք ուզում ենք արտադրել այնքան, որ բավարարենք մեր սեփական կարիքները», - ասել է Մակրոնը:

Դե իսկ մինչ այդ հին աշխարհը փորձում է զսպել կորոնավիրուսային համաճարակի երրորդ ալիքը: Ֆրանսիայի առողջապահության պատասխանատուները տասնվեց շրջաններին, որտեղ արդեն խիստ սահմանափակումներ են գործում, ավելացրել են ևս երեքը:

Այսօրվանից այստեղ բաց կլինեն միայն մթերային խանութներն ու դեղատները: Մարդկանց թույլ կտրվի հեռանալ իրենց բնակության վայրից միայն տասը կիլոմետր: Կարանտինը կշարունակվի մինչև ապրիլի 22-ը:

Ֆրանսիայի առողջապահության նախարարի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում 45 հազար ֆրանսիացիների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

XS
SM
MD
LG