Մատչելիության հղումներ

Sputnik V-ի ձեռքբերման հարցով սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Սլովակիայի առողջապահության նախարարը


Սլովակիա - Կոշիցեի օդանավակայան է ժամանել Sputnik V-ով բեռնված օդանավը, 1-ը մարտի, 2021թ․
Սլովակիա - Կոշիցեի օդանավակայան է ժամանել Sputnik V-ով բեռնված օդանավը, 1-ը մարտի, 2021թ․

Ռուսաստանյան Sputnik V պատվաստանյութի ձեռքբերման հարցով ծագած սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Սլովակիայի առողջապահության նախարար Մարեկ Կրայչին։

Սլովակիայում ներքաղաքական իրավիճակը սրվել է, երբ վարչապետ Իգոր Մատովիչն առանց իշխող կոալիցիայի համաձայնությունը ստանալու Ռուսաստանի հետ պայմանագիր է կնքել Sputnik V ձեռք բերելու նպատակով։

Այս իրադարձությունը կոշտ արձագանք է հարուցել երկրում։ Նախագահ Զուզանա Չապուտովան անընդունելի է համարել ի հեճուկս Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կառավարության կամքի, առանց Եվրամիությունում դեղամիջոցի գրանցման ռուսական պատվաստանյութ գնելը։

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ձեռքբերման հարցով ներքաղաքական սկանդալ է ծագել նաև Սլովակիային սահմանակից Չեխիայում, որտեղ իշխանության մի մասը պնդում է, որ դեղամիջոցը պետք է ձեռք բերվի մինչև Եվրամիության կողմից հաստատվելը, մի մասն էլ անթույլատրելի է համարում ներկրումն առանց Բրյուսելի հավանության։

XS
SM
MD
LG