Ֆրանսիան առժամանակ դադարեցնում է Covid-19-ի դեմ կիրառվող պատվաստանյութերից մեկի՝ AstraZeneca-ի կիրառումը երկրի ողջ տարածքում։ Այս մասին Իսպանիայի վարչապետի հետ Ֆրանսիայի հարավում գտնվող Մոնտոբան քաղաքում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ երկուշաբթի երեկոյան հայտարարել է նախագահ Էմանյուել Մակրոնը։
Պաշտոնական Փարիզի կայացրած նման որոշման պատճառը պատվաստվածներից ոմանց մոտ AstraZeneca-ի կիրառման հետևանքով ծագած առողջական խնդիրներն են։
Վերջին մեկ շաբաթում եվրոպական միանգամից մի քանի երկրներում լուրջ կասկածներ են ի հայտ եկել, որ AstraZeneca-ով պատվաստվածների մոտ կարող են առողջական լուրջ խնդիրներ ծագել։ Խոսքը, մասնավորաբար, արյան տրոմբների ծագման մասին է։
Այսպիսով Ֆրանսիան դարձավ եվրոպական 8-րդ պետությունը՝ Գերմանիայից, Դանիայից, Իսլանդիաից, Իռլանդիայից, Իտալիաից, Նորվեգիայից և Նիդեռլանդներից հետո, որ որոշեց դադարեցնել AstraZeneca պատվաստանյութի կիրառումը։
Փարիզի կայացրած այս որոշումը ուժի մեջ կմնա մինչև ԵՄ կարգավորող մարմնի վերջնական վճիռը։