Այսօր տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդի առանձնազրույցը, ֆեյսբուքյան իր էջում գրել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։
Այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսված է Անն Լինդեիի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նշենք, որ Լինդին երեկ ուշ երեկոյան է ժամանել Երևան։ Նա եղել է Բաքվում, հանդիպել է Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի հետ։
Նրա տարածքաշրջանային այցի նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկել ղարաբաղյան խնդիրն ու վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։