Երեկ Մյանմայի մի քանի քաղաքներում տեղի են ունեցել ցույցեր զինվորականների խունտայի դեմ, բախումներում սպանվել է առնվազն 38 մարդ, այդ թվում՝ 4 երեխա:
Մյանմայում ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Կրիստին Բուրգեներն ասել է, որ մարտի 3-ը դարձել է ռազմական հեղաշրջումից ի վեր ամենաարյունալի օրը:
Մյանմայի զինվորականները փետրվարի 1-ին կալանքի տակ են վերցրել քաղաքացիական ղեկավարներին, պնդելով, թե երկրի քաղաքացիական վարչակարգը չի կարողացել կարգուկանոն հաստատել և արդար ընտրություններ անցկացնել:
Զինվորականները մեկ տարով արտակարգ դրություն են հայտարարել և խոստացել են դրա ավարտից հետո նոր ընտրություններ անցկացնել:
Միջազգային համայնքը դատապարտել է հեղաշրջումը, պահանջել է վերջ տալ խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություններին և ազատել ձերբակալվածներին: Մի շարք պետություններ պատժամիջոցներ են սահմանել Մյանմայի զինվորական խունտայի պարագլուխների նկատմամբ: