Մատչելիության հղումներ

Մյանմայում երեկ առնվազն 38 ցուցարար է զոհվել ոստիկանության հետ բախումներում


Մյանմա - Ցուցարարների և ոստիկանության բախումները Մանդալայում, 3-ը մարտի, 2021թ․
Մյանմա - Ցուցարարների և ոստիկանության բախումները Մանդալայում, 3-ը մարտի, 2021թ․

Երեկ Մյանմայի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում ոստիկանության հետ ցուցարարների հետ բախումներում առնվազն 38 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները, որոնց փոխանցմամբ՝ անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ:

Չորեքշաբթի օրը զոհվածների թիվն ամենամեծն է երկրի ռազմական կառավարման դեմ զանգվածային ցույցերի մեկնարկից ի վեր: Պետական հեղաշրջումից անցած շուրջ մեկ ամսվա ընթացքում, ըստ ՄԱԿ-ի, արդեն հինգ տասնյակից ավելի քան մարդ է զոհվել:

Հիշեցնենք, Մյանմայում փետրվարի 1-ին զինվորականներն իրենց ձեռքը վերցրին իշխանությունը, ձերբակալեցին երկրի այժմ նախկին ղեկավարներին և հայտարարեցին արտակարգ դրություն: Գեներալները դա բացատրում են անցած տարվա ընտրություններում լայնամասշտաբ կեղծիքներով և խոստանում մեկ տարի անց կազմակերպել նոր ընտրություններ:

XS
SM
MD
LG