Մատչելիության հղումներ

Մյանմայում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ. առնվազն 5 հոգի սպանվել է


Մյանմայում, ըստ հաղորդումների, առնվազն հինգ մարդ սպանվել է, մի քանիսը` վիրավորվել, երբ ոստիկանությունը կրակ է բացել ռազմական հեղաշրջման դեմ դուրս եկած ցուցարարների ուղղությամբ: Ըստ «Ֆրանսպրեսի», արյունալի միջադեպը տեղի է ունեցել հարավ֊արևելյան Տավոյ քաղաքում:

«Իրավապահները անմիջապես կրակ բացեցին առանց նախազգուշացման», - պատմել է ցուցարարներից մեկը: Ըստ «Ռոյթերսի», իրավապահները բռնի ուժով փորձում են ճնշել ցույցերը նաև խոշորագույն մյուս քաղաքներում:

Երկրում բողոքի ալիքը չի մարում այս ամսվա սկզբից, երբ զինվորականները փողոց հանեցին բանակը, տապալեցին նորընտիր խորհրդարանի առաջին նիստն ու տնային կալանքի տակ առան քաղաքացիական իշխանություններին, այդ թվում`փաստացի առաջնորդ Աուն Սան Սու Ջիին: Արևմուտքը խստորեն դատապարտել է կատարվածը, Վաշինգտոնը մի շարք պատժամիջոցներ է սահմանել հեղաշրժման ետևում կանգնած զինվորականների ու մասնակիցների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG