Մատչելիության հղումներ

«Այս իշխանությունն արդեն դատապարտված է»․ մեկնարկել է ընդդիմադիրների հանրահավաքը Բաղրամյան պողոտայում


Բաղրամյան պողոտայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հանրային փրկության շարժման» հանրահավաքը։

Հայտարարելով, որ «այս իշխանությունն արդեն դատապարտված է»՝ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը խոսեց վարչապետին «իր հենարաններից» զրկելու մասին։ Հանրահավաքից հետո երթ կլինի դեպի նախագահի նստավայր։

Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո ցուցարարները երթով եկան Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակեցին Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրեցին և գիշերն անցկացրեցին այստեղ։

«Իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց»

Այսօր հանրահավաքից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ուշագրավ հայտարարություն արեց շարժման ներկայացուցիչ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ եթե ինքը իշխանության գա, ապա կկարողանա գերիների հարցը մի քանի օրում լուծել։

«Ես ձեզ պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց։ Գործող իշխանությունը պարտված իշխանություն է, չի կարողանում իր պահանջները ներկայացնի մեր հակառակորդին՝ Ադրբեջանին, չունի բարոյական իրավունք այդ պահանջները ներկայացնելու», - ասաց Վանեցյանը՝ շարունակելով․ - «Անձնական կապերն առհասարակ շատ լուրջ դերակատարում են ունենում, օրինակ Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում»։

Մանրամասներն՝ ավելի ուշ

XS
SM
MD
LG