Մատչելիության հղումներ

«Հայրենիքի փրկության շարժումը» երթով շարժվում է Ազգային ժողով


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» Ազատության հրապարակից երթով շարժվում է Ազգային ժողով։

Նշենք, որ Ազգային ժողովի երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը ստորագրահավաք են սկսել՝ արտահերթ նիստ հրավիրելու համար:

Ընդդիմադիր խմբակցությունները ցանկանում են խորհրդարանում քննարկում ծավալել՝ քաղաքական գործընթացները բնականոն հուն վերադարձնելու համար։

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG