Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր շարժման անդամները փակել են Բաղրամյան պողոտան և շրջափակել խորհրդարանի շենքը 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» որոշել է գիշերն անցկացնել Ազգային ժողովի շենքի մոտ։ Շարժման անդամները փակել են Բաղրամյան պողոտան և շրջափակել խորհրդարանի շենքը։

Նշենք, որ Ազատության հրապարակում հանրահավաքից հետո շարժման անդամները երթով հասան Ազգային ժողով, որտեղ ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ը ստորագրահավաք են սկսել՝ արտահերթ նիստ հրավիրելու համար:

Ընդդիմադիր խմբակցությունները ցանկանում են խորհրդարանում քննարկում ծավալել՝ «քաղաքական գործընթացները բնականոն հուն վերադարձնելու համար»։

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

XS
SM
MD
LG