Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը


Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։

«Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին», - ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը այսօր հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետի և Կառավարության հրաժարականը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։ Ապա Փաշինյանը հանրահավաք հրավիրեց Հանրապետության հրապարակում, ապա քայլերթ նախաձեռնեց, նրա հրաժարականը պահանջող քաղաքական ուժերն էլ հանրահավաք անցկացրին Ազատության հրապարակում, ապա շարժվեցին դեպի Ազգային ժողով, այնտեղ բարիկադներ են տեղադրել, հայտարարում են տեղում գիշերելու մտադրության մասին:

XS
SM
MD
LG