Մատչելիության հղումներ

ԶՈւ-ն լիարժեք իրականացնում են սահմանների պաշտպանությունը, շեշտում է ՊՆ-ն


Հայաստանի զինված ուժերը լիարժեք իրականացնում են սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը, հայտարարում է Պաշտպանության նախարարությունը:

«Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են Զինված ուժերին քաղաքական որևէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը», - ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունը շեշտում է, որ յուրաքանչյուր նման փորձ սպառնում է ՀՀ կայունությանն ու անվտանգությանը, հավելում, որ ՊՆ-ն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության:

Հիշեցնենք՝ երեկ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվեց ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։

Այսօր Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ։

XS
SM
MD
LG