Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարն այսօր կժամանի Հայաստան


Հունվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Վաղը՝ հունվարի 27-ին Հայաստանի արտգործնախարարությունում կկայանա Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արա Այվազյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը։

Այցի շրջանակներում Իրանի արտգործնախարարին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը տարածաշրջանային այցը սկսել է Բաքվից։ Երեկ նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Զարիֆը կլինի նաև Վրաստանում Ռուսաստանում և Թուրքիայում: Այցերի օրակարգի հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է:

XS
SM
MD
LG