Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիևն ընդունել է Մոհամադ Ջավադ Զարիֆին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին:

Ալիևը ողջունել է պատերազմից հետո ադրբեջանական ուժերի հսկողության տակ հայտնված տարածքների տնտեսական վերականգնմանն իրանական ընկերությունների մասնակցության առաջարկը:

Բացի այդ, Ալիևը գոհունակությամբ է արտահայտվել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան և Իրան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափերով ապագայում գագաթնաժողովներ կազմակերպելու գաղափարի մասին:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, «Զարիֆն Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին շնորհավորել է վերջին հաղթանակների կապակցությամբ և վերահաստատել է երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը»:

Բաքու կատարած այցով մեկնարկել է Զարիֆի տարածաշրջանային ուղևորությունը, որի ընթացքում նա կմեկնի նաև Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա:

Այցերի օրակարգի հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է:

XS
SM
MD
LG