ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ՄԱԿ-ի Ավտանգության խորհուրդը երեքշաբթի օրը կգումարի արտակարգ նիստ, որի ընթացքում կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
«Ամենայն հավանականությամբ, քննարկումը դռնփակ կլինի»,- հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը:
Լրատվական գործակալությունը նշում է, որ նիստը նախաձեռնել են «եվրոպական մի շարք պետություններ»:
Նիստին ներկա չեն լինի հակամարտող կողմերի պատվիրակները, քննարկումներին կմասնակցեն միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամ երկրների ներկայացուցիչները:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ունեն որոշումների վրա վետո դնելու իրավունք:
ՏԱՍՍ-ը չի հայտնում, թե արդյոք գումարվելիք նիստի ընթացքում ենթադրվում է քվեարկության դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանաձևի օրինագիծ: