Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքարանը Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մտահոգություն է հայտնել


Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանը, արխիվ
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանը, արխիվ

Պոլսո Հայոց պատրիարքարանը Արցախում ստեղծված պատերազմական իրավիճակի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել: Պատրիարքությունը մտահոգություն է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև 30 տարի շարունակվող հակամարտությունը բանակցային սեղանի շուրջ լուծում չի գտնում:

«Երկրների միջև զինված բախումներն ու պատերազմները այդ կողմերի և մարդկության համար մեծ աղետ ու կորուստ են նշանակում: Աղոթում ենք, որ մեր կրոնների պատգամած խաղաղությունը րոպե առաջ հաստատվի, զենքերը լռեն, արդար ու մնայուն համաձայնություն կնքվի: Անկասկած, Թուրքիան շատ կարևոր դերակատարում ունի այս խաղաղության հաստատման համար: Կովկասյան տարածաշրջանը խաղաղության ավազան դարձնելու համար անհրաժեշտ է առնչվող պետությունների և ազգերի ավանդը»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Պատրիարքությունը հույս է հայտնել, որ կողմերի միջև կրակը կդադարեցվի, և կրկին հնարավորություն կստեղծվի խաղաղության հաստատման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG