Մատչելիության հղումներ

«Նավալնին շարունակում է մնալ կոմայի մեջ, սակայն իրավիճակը բարելավվում է»


«Ալեքսեյ Նավալնին շարունակում է մնալ կոմայի մեջ, սակայն իրավիճակը բարելավվում է»,- հայտարարել է Բեռլինի «Շարիթե» հիվանդանոցը, հավելելով՝ թունավորման ախտանշանները հետզհետե վերանում են:

«Պացիենտը միացված է արհեստական շնչառության սարքին, ստանում է ինտենսիվ թերապիա, վիճակը անփոփոխ՝ ծանր է, սակայն կյանքի համար այժմ մեծ վտանգ չկա»,- հայտարարել է հիվանդանոցը, ուր ռուս ընդդիմադիր գործիչը տեղափոխվել է անցած շաբաթավերջին՝ Օմսկի շտապօգնության հիվանդանոցից։

Գերմանացի բժիշկները ավելի վաղ հայտարարել էին, թե 44-ամյա Նավալնու օրգանիզմում հայտնաբերվել են նյարդային համակարգը կաթվածահար անող քիմիական նյութի հետքեր։ Ռուս մասնագետները, մինչդեռ, կտրականապես հերքում են թունավորման վարկածը։

XS
SM
MD
LG