Մատչելիության հղումներ

Մաաս․ «Նավալնու թունավորման հետաքննությունը բխում է Ռուսաստանի շահերից»


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաաս, արխիվ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաաս, արխիվ

«Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հետ տեղի ունեցածի հստակեցումը բխում է Ռուսաստանի շահերից»։ Այս մասին այսօր Բեռլինում ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքի մեկնարկին հայտարարել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հեյկո Մաասը։

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կնպաստի խնդրի հստակեցմանը և հետաքննություն կնախաձեռնի։ Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանն ի վերջո այս հարցով հետաքննություն կնախաձեռնի։ Եթե դա տեղի չունենա, Մոսկվան պարզապես չի կարողանա որևէ կերպ հակադարձել հնչող մեղադրանքներին։ Հակառակ պարագայում ենթադրություններն ու շահարկումները չեն դադարի։ Դա իր հերթին չի նպաստի մի կողմից` Ռուսաստանի, մյուս կողմից` Գերմանիայի և ողջ ԵՄ միջև հարաբերությունների բարելավմանը», - հայտարարում էր Մաասը։

XS
SM
MD
LG