Մատչելիության հղումներ

Ամուլսարի հարցը ոչ թե բնապահպանական է, այլ քաղաքական, վստահ է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրենը


Վստահ ենք, որ Ամուլսարի հարցը ոչ թե բնապահպանական է, այլ քաղաքական, Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդմանն ասաց «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Հայկ Ալոյան. - Մենք` «Լիդիան Արմենիան» ապացուցելու այսօր ոչ մի բան չունի, եթե կան կարծիքներ, որոնք այսօր գրագետ չեն վերաբերող Ամուլսարի ծրագրին, դա մեր խնդիրը չի: Մենք ներկայացրել ենք ուսումնասիրություններ, նախագիծ, որը համապատասխանում է բոլոր չափանիշներին, շարունակաբար ընկերությունը վերջին 2 տարվա ընթացքում եղել է աուդիոտների տակ, և սա ապացուցել է, որ մինչև այսօր չկա որևէ հարց բարձրացրած բնապահպանական տեսանկյունից, որ ընկերությունը չի ներառել իր ուսումնասիրությունների մեջ:

Մանրակրկիտ ուսումնասիրված է, և դա միանշանակ «Լիդիան Արմենիայի» խնդիրը չէ, թե արդյոք այսօր Հայաստանի Հանրապետությունն ունի այնպիսի պատմություն, որ չափանիշները չեն պահպանվել: Մենք արել ենք գործ, մենք արել ենք որակով գործ, մենք լինելու ենք բնապահպանական տեսանկյունից առաջատարը հանքարդյունաբերության մեջ և միանշանակ ուզում ենք, որ այս օրինակը լինի բոլորի համար նաև չափանիշ: Եվ համաձայն չեմ և ուզում եմ շեշտել ևս մեկ անգամ, որ այն որակը և այն չափանիշները, որ այսօր մենք անում ենք, համաշխարհային մակարդակի են:

Մենք ունենք մոտավորապես մինչև 10 միլիարդ դոլարի հանքանյութ այնտեղ, նկատի ունեմ ոսկու արժեքի տեսանկյունից, և այս ծրագիրը մի օր անկախ դրանից շահագործվելու է: Խնդիրն այն է, թե ում կողմից է շահագործվելու և ոնց, այս պահին մենք վստահ ենք, որ Ամուլսարի հարցը ոչ թե բնապահպանական է, այլ քաղաքական: Այս ընթացքում բազմաթիվ շահառուների հետ հանդիպել ենք, նաև հանդիպել ենք մեր օպոզիցիոն գործընկերների հետ երկրում, որոնք ևս մեկ անգամ հաստատել են, որ Ամուլսարի ծրագրի խնդիրը բնապահպանական չէ, դա քաղաքական է: Այսինքն` այս լուծումը պետք է տրվի քաղաքական առումով, ոչ թե բնապահպանական առումով:

«Ազատություն». - Եթե կարող եք մի քիչ մանրամասնեք. ես հասկանում եմ, որ ակնարկում եք, թե կան այլ ներդրողներ, որոնք ցանկանում են, որ ձեր գործը տապալվի և իրենք այդտեղ ներդրում կատարեն:

Հայկ Ալոյան. - Ոչ: Ես նկատի ունեմ, որ որոշ քաղաքական ուժեր, որոնք լարում են իրավիճակը Ամուլսարի շուրջ, նպատակ ունեն, որ այսօրվա իշխանությունների դեմ իրականացնեն գործընթացներ, որը հետևանքներ կունենա երկրի տնտեսական իրավիճակին, այսօր եկեք համաձայնենք, որ Covid-ից հետո այս տնտեսական ճգնաժամը մեծ ազդեցություն է ունենալու մեր երկրի վրա, մենք այս գործընթացը սկսել ենք մեր համայնքի բնակիչների հետ երկխոսության ընթացքում, որոնք խնդրել են մեզ միասին դուրս գալ այս իրավիճակից: Եթե տեղյակ եք, 1200 ստորագրությամբ նամակ է ուղարկվել կառավարություն շրջակա համայնքներից` խնդրելով, որ այս հարցին արագ լուծում տրվի, և մենք` ընկերությունն սկսել է գործընթացը հենց այդ նամակներից և խնդրանքներից հետո:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG