Մատչելիության հղումներ

Ամուլսարի հանք տանող ճանապարհին այս պահին ոստիկանական մի քանի ավտոբուս կա


Ամուլսարի հանք տանող ճանապարհին այս պահին ոստիկանական մի քանի ավտոբուս կա: Հսկողություն իրականացնող ոստիկանները «Ազատությանը» փոխանցեցին, որ անվտանգության նկատառումներից ելնելով են կենտրոնացված հերթապահություն իրականացնում, որ եթե ակտիվացում կամ սրացում լինի, տեղում ոստիկանական ուժեր լինեն:

Ամուլսարի հարցը երեկ կրկին բախման պատճառ դարձավ հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների, ոստիկանների ու շահագործման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա»-ի պահնորդների միջև: Եղան բերման ենթարկվածներ: Առիթը դեպի սար տանող ճանապարհն արգելափակած ակտիվիստների տնակների հեռացումն էր:

Հանքարդյունաբերության շահագործման թույլտվություն ստացած պահնորդական ծառայության աշխատակիցները այս պահին շարունակում են հերթապահություն իրականացնել, նրանց դեմ-դիմաց գտնվում են ապամոնտաժված ու այստեղ տեղափոխված ակտիվիստների վագոն-տնակները:

XS
SM
MD
LG