Մատչելիության հղումներ

Փոմփեոն դատապարտել է Թուրքիային՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու համար


ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն այսօր վերստին դատապարտել է Թուրքիայի իշխանություններին՝ բյուզանդական Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու համար։

Պետդեպարտամենտի ղեկավարը միաժամանակ խուսափել է հստակեցնել՝ պատրաստ է արդյոք Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ՝ այդ քայլին գնալու համար։ «Մենք հիասթափված ենք կատարվածի առնչությամբ, հավելելու այլ բան չունեմ», - ասել է Փոմփեոն՝ այսօրվա ճեպազրույցի ժամանակ։

Աշխարհիկ Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի որոշմամբ Այա Սոֆիան դարձել էր թանգարան, անցած շաբաթ, սակայն, թուրքական դատարանն այդ որոշումն ապօրինի համարեց, նախագահ Էրդողանն էլ հայտարարեց, թե հուլիսի 24-ից մահմեդականներն արդեն կարող են աղոթել մզկիթի վերածված տաճարում։

Ըստ թուրք պաշտոնյաների, 1453-ին կառուցված գլուխգործոցը բաց կլինի նաև զբոսաշրջիկների առջև, նամազների ժամանակ, սակայն, քրիստոնեական սրբապատկերները կծածկվեն։

XS
SM
MD
LG