Մատչելիության հղումներ

Հուլիսի 24-ից մահմեդականները կաղոթեն մզկիթի վերածված Այա Սոֆիայում


Սուրբ Սոֆիայի տաճարը դարձել է մզկիթ, Ստամբուլ, 10 հուլիսի, 2020թ.
Սուրբ Սոֆիայի տաճարը դարձել է մզկիթ, Ստամբուլ, 10 հուլիսի, 2020թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ հուլիսի 24-ից մահմեդական հավատացյալները կկարողանան աղոթել Ստամբուլի Այա Սոֆիայի մզկիթում:

Նախկինում Սուրբ Սոֆիան քրիստոնեական եկեղեցի էր, սակայն 1453 թվականին օսմանների առաջնորդ Մեհմեթ Նվաճողը գրավել է Կոստանդնուպոլիսը և այն դարձրել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք ու կարգադրել է եկեղեցին դարձնել մզկիթ:

Աշխարհիկ Թուրքիայի հիմնադիր նախագահ Քեմալ Աթաթուրքի օրոք Այա Սոֆիան վերածվել է թանգարանի, բայց երեկ թուրքական դատարանը տաճարին վերադարձրել է մզկիթի կարգավիճակը:

«Հիմք առնելով դատարանի վճիռը, մենք նախագահական հրահանգով Այա Սոֆիան դարձնում ենք մզկիթ, այսպիսով, 86 տարի տևած դադարից հետո այն նորից մզկիթ է, ինչը Մեհմեդ Երկրորդ Բարեպաշտի կամքն էր», - հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Միջազգային համայնքը, ուղղափառ եկեղեցու առաջնորդները քննադատել էն Այա Սոֆիան թանգարանից մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG