Մատչելիության հղումներ

Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ


Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնի, արխիվ
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնի, արխիվ

Ռուսաստանը Եվրամիության համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում անվտանգային առումով, քան պարզապես պաշտպանական, քանի որ Մոսկվան կարող է օգտագործել անօրինական ներգաղթը և այլ խնդիրներ՝ խարխլելու դաշինքը, կիրակի օրը հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին:

Ֆինլանդիան հանգստյան օրերին հյուրընկալել է Իտալիայի, Շվեդիայի և Հունաստանի ղեկավարներին, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի նախարարին հյուսիսային Լապլանդիայում՝ քննարկելու Հյուսիսային և Միջերկրական ծովի տարածաշրջանում անվտանգությունը, ինչպես նաև Հարավային Եվրոպայում միգրացիոն խնդիրները:

«Մենք պետք է հասկանանք, որ սպառնալիքը շատ ավելի լայն է, քան մենք պատկերացնում ենք», - ասել է Մելոնին։

ԵՄ անվտանգությանը սպառնացող վտանգը Ռուսաստանից կամ այլ տեղից չի վերջանա Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո, և ԵՄ-ն պետք է պատրաստ լինի դրան, ասել է նա՝ կոչ անելով միությանն ավելին անել իր սահմանները պաշտպանելու համար և թույլ չտալ Ռուսաստանին կամ որևէ «հանցավոր կազմակերպության» ուղղորդել անօրինական ներգաղթյալների հոսքը:

Մոսկվան հերքում է, որ Ռուսաստանը միտումնավոր անօրինական ներգաղթյալներին ԵՄ է մղում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG