Մատչելիության հղումներ

Ըստ «Ռոյթերսի»` Թուրքիայի դատարանի վաղվա որոշմամբ ճանապարհ է հարթվելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու համար


«Ռոյթերսը», վկայակոչելով Թուրքիայի երկու պաշտոնյաների, հաղորդում է, որ վաղը դատարանը հրապարակելու է Սուրբ Սոֆիա տաճարի մասին որոշումը, և ակնկալվում է` անօրինական կճանաչվի 1934 թվականին տաճարը թանգարանի վերածելու որոշումը։ Նման վճռով ճանապարհ կհարթվի բյուզանդական հայտնի տաճարը մզկիթի վերածելու համար չնայած միջազգային դժգոհությանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող 6-րդ դարի տաճարը կրկին պետք է մզկիթ դարձնել։

Դատարան դիմած միությունը պնդում է, որ Սուրբ Սոֆիա տաճարը 1453 թվականին Կոնստանդնուպոլիսը գրաված Մեհմեդ 2-րդ սուլթանի սեփականությունն է, որը նա վերածել էր մզկիթի, իսկ Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ավելի քան մեկ տասնամյակ անց մզկիթը թանգարան դարձնելու որոշումը անօրինական է։

ԱՄՆ-ն, Հունաստանը, Ռուսաստանը մտահոգություն էին հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու նախաձեռնության կապակցությամբ։ Պետքարտուղար Մայք Փոմփեոն Թուրքիայի իշխանություններին կոչ էր արել այն թողնել որպես թանգարան։

XS
SM
MD
LG