Մատչելիության հղումներ

Դինքի այրուն և հիմնադրամի փաստաբանին սպառնալու համար 2 անձի մեղադրանք է առաջադրվել


Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, արխիվ
Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, արխիվ

Հրանտ Դինք հիմնադրամի էլեկտրոնային հասցեին մահվան սպառնալիքներ պարունակող նամակներ ուղարկելու առնչությամբ կալանավորված երկու անձանց նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը ավարտվել է: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից կասկածյալ Հուսեյին Աթեշին և Էրսին Բաշքանին մեղադրանք է առաջադրվել սպառնալիք ուղարկելու հոդվածով:

Հիմնադրամի աշխատակիցներից 9 անձ, այդ թվում՝ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, և փաստաբան Ֆեթհիյե Չեթինը ճանաչվել են տուժող:

Հուսեյին Աթեշը մայիսի 27-28-ին էլեկտրոնային փոստով, ապա ինստագրամյան հրապարակման տակ թողած մեկնաբանությամբ երեք անգամ մահվան սպառնալիքներ է ուղղել հիմնադրամի աշխատակիցների, փաստաբանների և անձամբ Ռաքել Դինքի հասցեին: Նրա համար դատախազությունը 7 տարի 6 ամսից մինչև 26 տարի 3 ամիս ազատազրկում է պահանջել: Մյուս կասկածյալ Էրսին Բաշքանին 2 տարի 6 ամսից մինչև 8 տարի 9 ամսվա ազատազրկում է սպառնում:

Քրեական գործը քննելու է Ստամբուլի ընդհանուր իրավասությունների 53-րդ դատարանը:

XS
SM
MD
LG