Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի այրին և հիմնադրամի փաստաբանը մահվան սպառնալիքներ են ստացել


Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, արխիվ
Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, արխիվ

Հրանտ Դինք հիմնադրամը անհայտ անձանց կողմից սպառնալիքներ է ստացել, հաղորդում է «Ակոս» պարբերականը:

Հիմնադրամի տարածած հայտարարության համաձայն` մայիսի 27-28-ին էլեկտրոնային հասցեին նամակ է ուղարկվել, որտեղ մեղադրանքներ են եղել, թե հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ է պատմում», երկիրը լքելու պահանջ է պարունակել, ինչպես նաև մահվան սպառնալիք Դինքի այրու՝ Ռաքել Դինքի և կառույցի փաստաբանի հասցեին: Հիմնադրամի տնօրինությունը դեպքի մասին գրավոր տեղեկացրել է ոստկանություն և Ստամբուլի նահանգապետարան:

«Վերջին շրջանում ահագնացող խտրական, ատելության խոսքը միայն կարող է խրախուսել նման սարսափելի վերաբերմունքը: Թուրքիայում քաղաքականությամբ զբաղվող բոլոր կողմերի պարտականությունն է աշխատել ամեն քաղաքացու հավասար, ազատ և արդար ապրելու հնարավորություն ապահովելու համար»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, դատապարտելով տեղի ունեցածը, իր թվիթերյան էջում գրել է. «Հրանտ Դինքը նման մթնոլորտում սպանվեց. 13 տարի անց Ռաքել Դինքը նույն միջավայրում մահվան սպառնալիքներ է ստացել: Իշխանության կիրառած ատելության լեզուն և քաղաքականությունը կրկին ճանապարհ է բացում ատելության հանցանքների համար: Վերջ տվեք ատելության մթնոլորտին: Գնացեք սպառնալիքների հետքերով»:

«Նոր Զարթոնք» նախաձեռնությունը ևս զորակցություն է հայտնել Հրանտ Դինք հիմնադրամին՝ պատկան մարմիններին կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG