Մատչելիության հղումներ

Հրանտ Դինք հիմնադրամի էլհասցեին մահվան սպառնալիքներով նամակներ ուղարկելու առնչությամբ երկու անձ է ձերբակալվել


Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, արխիվ
Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքը, արխիվ

Հրանտ Դինք հիմնադրամի էլեկտրոնային հասցեին մահվան սպառնալիքներ պարունակող նամակներ ուղարկելու առնչությամբ երկու անձ է ձերբակալվել:

Նախ կիրակի օրը Քանյա նահանգում հայտնաբերվել և Ստամբուլ էր տեղափոխվել մայիսի 27-28-ին ուղարկված նամակի հեղինակը: Մամուլում տեղեկություն էր տարածվել, թե իբր նա այդ քայլին դիմել է ադրբեջանցի սիրեցյալի ազդեցության տակ: Թուրքիայի Քրեական օրենսգրքի համաձայն` նրան 3-ից մինչև 7,5 տարվա ազատազրկում է սպառնում: «Ակօս» պարբերականի փոխանցմամբ` այսօր Ստամբուլում ձերբակալվել է հիմնադրամի հասցեին երկրորդ՝ մայիսի 31-ին սպառնալի նամակ ուղարկած անձը:

Հայտնի է, որ նա որոշ ժամանակ բնակվել է ԱՄՆ-ում և քանիցս հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Դինքի ընտանիքի փաստաբաններից Ֆեթիյե Չեթինը «Բիանեթ» տեղեկատվական ցանցի հետ զրույցում նկատել է, որ այդ նամակները փոխկապակցված են և ունեն նույն բովանդակությունը, ինչ Հրանտ Դինքի սպանությունից առաջ ստացված սպառնալիքները: Նա ցավով է արձանագրել, որ երկրի ղեկավարության հռետորաբանությունն ու գործածած ատելության խոսքը խրախուսում է նմանօրինակ հարձակումները:

XS
SM
MD
LG